Փետրվարի 25-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Հուշակերտ գյուղից բերման են ենթարկել 27-ամյա Իշխան Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 286 հոդվածի (Անասնաբուժական կանոնները եւ բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար հաստատված կանոնները խախտելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: