News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը փետրվարի 24-ին, աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Վիշկովի շրջան, որի ընթացքում հանդիպում է ունեցել շրջանի ղեկավար Բոգդան Պագովսկու եւ շրջանային խորհրդի անդամների հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Վիշկովի շրջանի եւ Հայաստանի համայնքների հետ համագործակցության, 2015թ. նոյեմբերին շրջանում անցկացվող շախմատի առաջնությանը Հայաստանից ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հայաստանում կազմակերպվող շախմատային միջազգային մանկապատանեկան առաջնություններին լեհ երեխաների մասնակցության հարցեր:

Այնուհետեւ դեսպանը շրջանի ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Վիշկով քաղաքի ավագ դպրոց, որտեղ շրջայցի ընթացքում հանդիպում է ունեցել դպրոցում սովորող հայ աշակերտների հետ: Դեսպան Ղազարյանն այցելել է նաեւ Վիշկովի հատուկ կարիքավոր երեխաների կրթության ներառական դպրոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ