News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե կաշառակերության դեմ պայքարը ղեկավարի ընդդիմությունը, դա դեռ չի նշանակի, թե բոլոր խնդիրները միանգամից կլուծվեն։ Այս մասին փետրվարի 26-ին խորհրդարանում հայտարարեց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով վարչապետի գլխավորությամբ Կաշառակերության դեմ պայքարի խորհուրդ ստեղծելուն։

Նա նշել է, որ հանձնաժողովի ձեւավորման կարգի համաձայն՝ ինքը աշխատանքներին մասնակցելու հրավեր կուղարկի բոլոր ընդդիմադիր խմբակցություններին՝ նրանց կազմից Խորհրդում մեկական անդամ ընդգրկելու նպատակով։ «Ես նրանց տեղյակ եմ պահել այդ մասին, եւ եթե նրանք ցանկանան, կմասնակցեն»,- հայտարարեց Սահակյանը։

Խորհրդարանի խոսնակը  համաձայն չէ այն պահանջին, թե կաշառակերության դեմ պայքարը պետք է ղեկավարի ընդդիմությունը։ «Ընդդիմությունն ինքն էլ ժամանակին իշխանություն է եղել, եւ նույն քննադատությունն այն ժամանակ հնչում էր նրանց հասցեին։ Ուստի նրանից, որ կաշառակերության դեմ սկսի պայքարել ընդդիմությունը, խնդիրները չեն լուծվի »,- նշեց Սահակյանը։

Տպել
Ամենաշատ