News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 21-22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Մոնրեալում տեղի ունեցան Համազգային պետական թատրոնի առաջին ներկայացումները: Բեմադրվեցին Նիկոլա Ծատուրյանի «Փրկության կղզի» եւ Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումները: Ներկայացումներին ներկա գտնվող Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով` անդրադառնալով հայկական թատերարվեստի դարավոր պատմությանը, ավանդույթներին եւ ներկա զարգացումներին:

Այցի շրջանակներում թատերախումբը` տնօրեն Վարդան Մկրտչյանի ղեկավարությամբ, հանդիպում ունեցավ նաեւ Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Համազգային թատրոնի ներկայացումները կբեմադրվեն նաեւ Տորոնտոյում փետրվարի 27-ից մարտի 1-ը:

Տպել
Ամենաշատ