News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների գործով այսօր՝ փետրվարի 26-ին, հարցաքննության հրավիրված 25-ամյա Անուշավան Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց։ Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց Գյումրիի բնակիչ Անուշավան Հարությունյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով՝ խուլիգանության եւ հասարակական կարգը կոպիտ խախտելու համար։ Անուշավան Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

«Ես ինձ մեղավոր չեմ համարում, առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում։ Ցույցին մասնակցել եմ, չգիտեմ՝ ինչն եմ խախտել, երեւի փողոցը փակելու համար։ Ես ոչ մի բան չեմ արել։ Տեսանյութեր ցույց տվեցին, որտեղ ես կանգնած եմ ժողովրդի մեջ։ Երեկ տոմս էի գնել ՌԴ մեկնելու համար, էսօր տոմսս հետ եմ տվել։ Վնասի փոխհատուցում էլ չգիտեմ՝ ումից պահանջեմ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 23-ը ոստիկան:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:

Բախումներից հետո հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ