News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ցավալի է, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին ընդառաջ հեռուստատեսությամբ նրա մասին գրեթե ոչ մի հաղորդում չի եղել։ Այս մասին փետրվարի 26-ին խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի տարեկան ամփոփ հաշվետվության քննարկման ժամանակ։

«Մենք ֆուտբոլիստ ենք ունեցել, որին ողջ աշխարհում ճանաչում են։ Եթե մեր ոչ անհայտ հարեւան երկրում նրա մակարդակին գոնե մոտ կանգնած մի ֆուտբոլիստ լիներ, նրա մասին առավոտից երեկո կխոսեին։ Իսկ մե՞նք»,- հայտարարել է Շարմազանովը։

Շարմազանովը նշեց, որ հայկական հեռուստատեսությամբ 70-ականներին «Արարատ» ակումբի ունեցած հաղթանակների մասին գրեթե ոչինչ չեն խոսում։ «Իսկ դա ուղղակի մարզական հաղթանակ չէր. դա ծնում էր ազգի ոգին։ Դրան հաջորդեց 1988թ.։ Չէ՞ որ, պարզապես մարզական ոգի չէ, երբ 75 հազար մարդ վանկարկում է «Ա-րա-րատ»։ Դա ազգի միասնականություն է»,- հայտարարեց Շարմազանովը։

Նշենք, որ Ադրբեջանում համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ եղել են, չնայած նրանցից ոչ մեկն ադրբեջանցի չի եղել։ Դրանցից մեկը Անատոլի Բանիշեւսկին էր, որը հայտնի է  Բրազիլիայի «Մարականա» մարզադաշտում խփած գոլով եւ ԽՍՀՄ կազմում խփած իր 19 գոլերով։ Մյուսը Էդուարդ Մարգարովն էր։ Բանիշեւսկու ազգությունը Ադրբեջանում ամեն կերպ թաքցնում են։ Իսկ Մարգարովի ազգության մասին ավելի քան հասկանալի պատճառներով չեն էլ խոսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ