News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի հերթական քառօրյայի ավարտին հերթական «ժանրային» սցենարը գրանցվեց: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014-ի հաշվետվության քննարկման վերջին, 30-րոպեանոց ընդմիջումից հետո, դահլիճում մնացած պատգամավորները սպասում էին ՀԱԿ խմբակցության ղեկավար լեւոն Զուրաբյանի ելույթին, որն ուշացել էր 1-2 րոպե:

«Սպասում ենք Լեւոն Զուրաբյանի ելույթին, բայց նա չի գալիս: Մի անհանգստացեք, պարոն Զուրաբյան, Ձեր ելույթը ձերն է: Տեսնում եք, ինչ հանդուրժող է մեր իշխանությունը... Հաղում է համբերողը»,-հայտարարել է Շարմազանովը:

Այդ պահին արագ դահլիճ մտավ Զուրաբյանը: «Խնդրեմ, պարոն Զուրաբյան, մենք  Ձեզ էինք սպասում: Խոսքի Ձեր իրավունքը Ձերն է... Մի բաժակ ջուր տվեք պարոն Զուրաբյանին»,-հայտարարել է Շարմազանովը:

Դրանից հետո նա նկատել է, որ դահլիճում ՀԱԿ խմբակցությունից ոչ մեկը չկա, որ լսի իր գործընկերոջը: «Այնպես որ հիմա պարոն Զուրաբյանը ելույթ է ունենալու մեզ համար»,-ժպիտով հավելել է Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ