News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայտնի դերասան Արտաշես Ալեքսանյանի ( «Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ», «Ճակատագրի գերիներ», «Դժբախտ երջանկություն», «Վերադարձ», «Ոստիկաններ», «Հարազատ թշնամի» եւ այլն) տունը թալանողները դեռ չեն հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաշես Ալեքսանյանը:

Նա հույս էլ չունի, որ գործը կբացահայտվի, առավել եւս՝ գողոնը հայտնաբերվի: «Ամեն մարդ պետք է իր գործի մեջ պրոֆեսինալ լինի, որ վստահություն, հավատ, հույս ներշնչի ժողովրդին: Եթե նման հասարակ գողությունները չեն բացահայտվում, ի՞նչ պրոֆեսիոնալիզմի, հավատի, հույսի, վստահության մասին է խոսքը»,-ասաց դերասանը: Արտաշես Ալեքսանյանը նշեց, որ երբ հետաքրքրվում է գործի մասին, ընդամենը հայտնում են, որ ընթացքի մեջ է: Դեպքից հետո անվտանգության նկատառումներից ելնելով՝ նա մի շարք միջոցառումներ է իրականացրել՝ դուռ, տեսախցիկ է փոխել, տեղադրել եւ այլն, թեեւ չի կարծում, որ գողերը նորից կվերադառնան,  բայց եթե վերադառնան էլ, ոչինչ չկա տանելու, ինչպես կատակեց դերասանը, մնում է գազօջախն ու սառնարանը տանեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում թալանել են հայտնի դերասան Արտաշես Ալեքսանյանի ( «Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ», «Ճակատագրի գերիներ», «Դժբախտ երջանկություն», «Վերադարձ», «Ոստիկաններ», «Հարազատ թշնամի» եւ այլն) բնակարանը: Դերասանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ հունվարի 21-ին տուն գալուց հետո անակնկալի է եկել՝  հայտնաբերելով տան դռները բաց, լույսերը՝ միացված, իսկ բնակարանը՝ թալանված: Հենց նույն օրը՝ երեկոյան, անհայտ անձը կամ անձինք մտել են նրա Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող բնակարան եւ տարել ոսկեղեն, հեռուստացույց, ինչպես նաեւ Արտաշես Ալեքսանյանի մեդալները: Դերասանը նշեց, որ մոտավորապես 8-10 հազար դոլարի վնաս են հասցրել: Նրա կարծիքով՝ սա մեկ հոգու ձեռի գործ չէ, քանի որ պետք է մեկը լիներ ներսում, մեկն էլ հետեւեր, որ տուն մարդ չգար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Ամենաշատ