News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերով հանձնաժողովում ելույթ ունենալիս ուղղակիորեն կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին եւ Օբամա-Բայդենի  ողջ աշխատակազմին վերջ տալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մարդկանց բերանները փակելու Թուրքիայի քաղաքականության աջակցությանը։ Այս մասին NEWS.am-ի ն հայտնել են Ամերիկայի  հայ դատի հանձնախմբից։

 «Լինելով սենատոր՝ Դուք, Քերրի՛, պաշտպանում էիք Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Հիմա մենք գտնվում ենք 100-ամյակի շեմին եւ ես հուսով եմ, որ Դուք կցուցաբերեք ձեր հայտնի խիզախությունը եւ ապրիլի 24-ին Անատոլիայում 100 տարի առաջ կատարվածը նկարագրելիս կօգտագործեք ցեղասպանություն բառը»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Արտաքին գործերով հանձնաժողովում «Անհանգիստ աշխարհում ԱՄՆ շահերի առաջընթացը. 2016թ. ֆինանսական տարում արտաքին գործերի ոլորտի բյուջեն» թեմայով լսումների ժամանակ։

Այս եւ կոնգրեսական Դեւիդ Չիչիլինեի բարձրացրած՝  հայ-ամերիկյան լայն շրջանակներում այլ հարցերի վերաբերյալ Ջոն Քերրիի պատասխանը ակնկալվում է ստանալ առաջիկա շաբաթների ընթացքում։

Այս կապակցության Չիչիլինեն նշել է. «Այսօր՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նիստի ժամանակ, ես հարցեր եմ ուղղել պետքարտուղար Ջոն Քերրիին Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների եւ Հայոց ցեղասպանության մասին։ Քանի որ մենք պատրաստվում ենք նշել Հայոց ցեղասպանության 100-ամյակը, հատկապես կարեւոր է բարձրացնել այդ վայրագությունների մասին իրազեկությունը եւ հասնել նրան, որ աշխարհը այլեւս երբեք չվերապրի նման ողբերգություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ