News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը:

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, թե Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի հունվար-փետրվար ամիսների գործունեությունը, հակիրճ անդրադարձ կատարել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակին ու քաղաքական իրադարձություններին:

Խորհրդարանը հաստատել է 11-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը, որի անդամներ են վերահաստատվել պատգամավորներ Ռոմելա Դադայանը, Կամո Բարսեղյանը եւ Լյուդմիլա Բարսեղյանը։

Քննության առնելով նիստի օրակարգում գտնվող օրինագծերը՝ Ազգային ժողովն ընդունել է «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ դրա հետ կապված  օրենքների փաթեթը, «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ԼՂՀ  ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքները։

Խորհրդարանն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության 2014 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է ԼՂՀ Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2014 թվականին  իրականացված աշխատանքների մասին հաղորդումը, որը ներկայացրել է ԼՂՀ ՔԾ խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը։

ԱԺ կանոնակարգի համաձայն  տեղի է ունեցել նաեւ օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի առաջին ընթացակարգը նոր նստաշրջանում՝ կառավարության անդամների ու փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ