News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչների շենքի շինարարությունը կվերսկսվի մարտի սկզբին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաբված բնակիչներից Արմեն Եփրեմյանը։

«Փետրվարի 24-ին հանդիպեցինք են «Տոնուսի» սնանկացումից հետո կառավարության առողջացման ծրագրի խմբի անդամների հետ։ Նրանք խոստացան, որ փաստաթղթավորումը երկու ամիս կտեւի, որից հետո շենքը կհանվի բանկի կալանքի տակից եւ մարտի սկզբին կսկսվի շինարարությունը»,-ասաց նա։

Արմեն Եփրեմյանի խոսքով՝ առողջացման ծրագրի խմբի անդամները բնակիչներից ընտրել են 5 հոգի որպես ներկայացուցիչներ, որոնք լիազորված են բնակիչների անունից հետեւել գործընթացին։

Ըստ ձեռք բերված համաձայնության՝ Դավիթաշեն թաղամասի շենքի բնակիչները յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ավելացնելու են 80 դոլար, իսկ Փափազյանի բնակիչները՝ 150 դոլար։

Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:

Տպել
Ամենաշատ