News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաժանորդներին առնչվող տվյալների անվտանգությունը երաշխավորելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտը: Ընկերությունն ապահովում է ֆիզիկական եւ էլեկտրոնային տեղեկատվական բոլոր ակտիվների հասանելիությունը, գաղտնիությունն ու ամբողջականությունը՝ ելնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների անձնական տվյալները, մատուցվող ծառայությունների բարձր որակը, ընկերության մրցակցային առավելությունը, ստացվող շահույթն ու եկամտաբերությունը, ինչպես նաեւ՝ իրավաբանական, կարգավորող եւ պայմանագրային պահանջներին համապատասխանությունն ու ընկերության կոմերցիոն հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությունից:

Հաճախորդներին, մատակարարներին եւ գործընկերներին պատկանող կարեւոր եւ խոցելի տվյալների՝ տեղեկատվական անվտանգության միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան պահպանությունն անհրաժեշտ է շահառուների հետ հարաբերություններում վստահելիություն, հուսալիություն եւ գոհունակություն ապահովելու համար:

ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանությունը փաստում է ընկերության պատրաստակամությունը՝ շարունակաբար վերահսկելու տեղեկատվական անվտանգության ռիսկերը՝ վտանգավոր եւ վնասարար ազդեցությունների հաշվարկման ճանապարհով,  որպեսզի տեղեկատվական անվտանգության վերահսկման գործընթացը մշտապես համապատասխանի տեղեկատվական անվտանգության պահանջներին: Դա հնարավորություն է ընձեռում շարունակաբար կատարելագործելու եւ բարելավելու ընկերության՝ որակի կառավարման ծառայության համակարգը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ են բաժանորդների սպասարկման որակը շարունակաբար բարելավելու, ընկերության գործունեության արդյունավետությունը, բաժանորդների գոհունակությունն ու հավատարմությունը բարձրացնելու, ինչպես նաեւ՝ ծրագրված տնտեսական արդյունքներին հասնելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ