News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պրահայում մեկնարկել է Ռուսաստանի հետ փոխգործակցության հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեւի եւ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը: Այս մասին հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը:

Կարասինը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է նաեւ Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը, բայց ոչ շատ մանրամասն, «քանի որ դա պետք է քննարկվի աբխազական կողմի մասնակցությամբ»:

Զուրաբ Աբաշիձեն, իր հերթին, հայտարարել է, որ չորս ամիս տեւած դադարից հետո անցկացվող հանդիպման գլխավոր թեման կլինի 2011 թվականին Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագիրը, որի իրականացումը պետք է հնարավորինս արագացնել:

«Եթե մենք որոշել ենք գնալ այդ ճանապարհով, եթե Ռուսաստանի կողմից նույնպես ցանկություն լինի, մենք կկարողանանք մոտ ապագայում սկսել իրականացնել այդ պայմանագիրը: Կազմակերպչական հարցերը հնարավորինս շուտ լուծելը մեր շահերից է բխում, որպեսզի մեր իշխանությունների ներկայացուցիչները հանդիպեն Շվեյցարիայում, պայմանագրեր կնքեն շվեյցարական ընկերությունների հետ, համատեղ հանձնաժողով ստեղծեն եւ այդ պայմանագիրը սկսի գործել: Հույս ունեմ, որ Պրահայում կքննարկենք կազմակերպչական բոլոր մանրամասները»,- Աբաշիձեի խոսքերն է մեջբերում «Գրուզիա Online»-ը:

Հարցին, թե ինչու է խնդիրը քննարկվում Կարասին-Աբաշիձե երկխոսության ձեւաչափով, Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը պատասխանել է, որ «շվեյցարացիները մանրամասն տեղեկացված են եւ սատարում են այդ մոտեցումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ