News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Որբերի համար հեծանիվ ձեռք բերելու նպատակով ամերիկահայ դպրոցականի ստեղծած բարեգործական կազմակերպությունը փետրվարի 28-ին կալիֆորնիական Գլենդել քաղաքում երկրորդ հեծանվային արշավն ու վազքարշավը կանցկացնի՝ միջոցներ հավաքագրելու նպատակով: Այս մասին գրում է «La Cañada Valley Sun»-ը:

«Bikes 4 Orphans» բարեգործական կազմակերպության ստեղծումը նախաձեռնած Սեպուհ Բազիկյանն արդեն սովորում է Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում, որտեղ նույնպես պատրաստվում է իր նախաձեռնությանն աջակցության ակումբ ստեղծել:

Նրա եղբոր՝ դպրոցական Շանթ Բազիկյանի խոսքով, բարեգործական կազմակերպությունը պատրաստվում է 174 հեծանիվ ուղարկել Հայաստանում, Քենիայում, Հարավային Աֆրիկայում եւ Եթովպիայում բնակվող աղքատ եւ որբ երեխաներին:

Նախաձեռնության գաղափարը ծնվել է 2012 թվականին, երբ դեռեւս դպրոցական Սեպուհ Բազիկյանը խոստացել է 5 հազար դոլար հավաքել՝ Քենիայի որբ երեխաների համար հեծանիվ ձեռք բերելու նպատակով: Միջոցներ հավաքագրելու համար նա բլոգ է ստեղծել, օգնության խնդրանքով դիմել է նաեւ ընտանիքին եւ ընկերներին: 2013 թվականին պատանին ընտանիքի հետ հեծանիվները Քենիա է տարել:

Տարիների ընթացքում խմբի գործունեությունն ընդլայնվել է: Դոնորներն ակտիվորեն ներդրում են կատարում եւ աշխարհի տարբեր երկրներում որբ երեխաների հետ աշխատողները, լսելով նրանց ձեռքբերումների մասին, խնդրում են իրենց նույնպես ապահովել հեծանիվներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ