News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը բարեփոխել է շրջանառությունից հարկը: «Շրջանառության հարկի մասին» օրինագծի խմբագրված տարբերակը փետրվարի 26-ին խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Օրենքում մի քանի կտրուկ փոփոխություններ կան: Նախ՝ շրջանառության հարկի շեմը 58.35-ից բարձրացվել է մինչեւ 113.4 մլն դրամի (ընթացիկ փոխարժեքով, համապատասխանաբար, 122 եւ 237 հազար դոլար - խմբ.):

Եթե նախկինում առեւտրի սուբյեկտների համար շրջանառությունից հարկը կազմում էր 1%՝ գործարքների պարտադիր փաստաթղթավորմամբ, ապա հիմա դրույքաչափը 1% է՝ փաստաթղթավորված ապրանքների համար եւ 5%՝ «ստվերային»: Ամեն դեպքում, ընդհանուր շրջանառությունից հարկը չի կարող 1.5%-ից ցածր լինել:

«Բացատրեմ. ասենք՝ դուք 100 մլն դրամի ապրանք եք գնել, դրան որպես հավելավճար կարող եք ավելացնել 15 մլն: Այդ 115 մլն դրամից 5%-ի չափով հարկ եք վճարելու: Այսինքն՝ հարկը հաշվարկվում է վերջնական իրացումից: Մեկ քայլ հետ վերադառնանք: Դուք 100 մլն դրամի ապրանք ենք գնել: Դրանցից 50 մլն-ը գնել եք առանց փաստաթղթերի, 50-ը՝ փաստաթղթերով: Երկրորդ 50 մլն-ից դուրս է գրվում 4%-ը կամ 2 մլն-ը: Իսկ 1.5%-ը վերաբերում է ոչ թե ապրանքի նախնական, այլ վերջնական գնին: Հարկն ավելի ցածր լինել չի կարող»,- բացատրեց Ճշմարիտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ