News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն առանձին կուսակցություն է, ու նրա պատգամավորները գործել են իրենց խղճին համապատասխան: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խղճի խայթ չեն զգում, որ ԲՀԿ-ից մոտ մեկ տասնյակ պատգամավորներ են դուրս եկել:

«Դուք գերագնահատում եք մեր հնարավորությունները: Ես ՀՀԿ խոսնակն եմ ու չեմ պատրաստվում վերլուծություններ անել, թե ինչու են դուրս եկել խմբակցությունից ԲՀԿ-ական պատգամավորները»,- ասաց նա:

Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը, Շարմազանովը հորդորեց սպասել մինչեւ մարտի 5-ը՝ ԲՀԿ արտահերթ 8-րդ համագումարի օրը. «Մի հատ տեսնենք՝ մարտի 5-ին ԲՀԿ-ն ինչ է հայտարարում, ինչ է որոշում, ով է մնում քաղաքականության մեջ, ով է դուրս գալիս, նոր ղեկավար են ընտրում, ինչ մեսիջ են ուղարկում հանրությանը, այն ժամանակ կքննարկենք»:

Լրագրողների հարցին, թե ինչ պայմանավորվածության են ձեռք բերել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, Շարմազանովը պատասխանեց. «Մարտի 5-ին կկայանա ԲՀԿ համագումարը, այդ կուսակցության մասով կարող եք հարցնել ԲՀԿ գործընկերներին, իսկ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է իր դիրքորոշումը, ավելացնելու բան չկա»:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում: Առ այսօր ԲՀԿ-ն ոչ մի հայտարարություն չի արել հետագա քայլերի վերաբերյալ: Միայն փետրվարի 23-ին խորհրդարանում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք բոյկոտում են ԱԺ քառօրյա նստաշրջանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ