News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում LED-լամպերի խոշոր գործարանի շինարարությունը կարող է մեկնարկել 2016 թվականին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Նախ նրանք ցանկանում են սկսել հավաքել դրանք, իսկ հետո անցնել արտադրության: Հետեւաբար, նրանք պատրաստ են մեծ ծավալով սինթետիկ շափյուղա գնել: Իսկ այն, ինչպես հայտնի է, արդեն վաղուց արտադրվում է մեր երկրում»,- հավելեց նախարարը:

Հիշեցնենք, որ գործարան կառուցելու ծրագրերի մասին Երեւանում փետրվարի 19-ին հայտարարեցին կորեական SUN LED եւ Blusafir Korea ընկերությունները: Ծրագրվում է դրա համար 20 մլն դոլար ներդնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ