News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը փետրվարի 26-ին, ժամը 21.58-ին տեղեկատվություն է ստացել, որ Մասիս-Նորաբաց ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-14 միջհամայնքային ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում «Բառո» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի 34FD536 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Գ., ծնվ. 1960թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով Ա.Գ.-ը տեղափոխվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը:

Տպել
Ամենաշատ