News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական մի շարք ուժեր այս օրերին ակտիվ քաղաքական քննարկումների եւ խորհրդակցությունների մեջ են:

Մեր տեղեկություններով, հանդիպումների կազմակերպիչը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է:

Հայրիկյանը մեզ հետ զրույցում հաստատելով քննարկումների անցկացման լուրը, ասաց, որ 7 ուժեր համատեղ հանդիպումներ են անցկացնում, ապա հայտարարեց, որ այդ 7 ուժերն են՝ ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», Հիմնադիր խորհրդարանը, Պահպանողական եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները: Հայրիկյանն ասաց, որ քննարկումներն սկսվել են փետրվարի 9-ից. «Դրանք խորհրդակցական բնույթ ունեն, մենք դեռ գործողություններ եւ գործողությունների ծրագիր չունենք. Դուք դրանց կծանոթանաք հայտարարությունների միջոցով: Մենք դանդաղ, բայց հետեւողականորեն փորձում ենք ընդհանրական մոտեցումները գտնել»,-նշեց Հայրիկյանը:

Հայրիկյանը հայտարարեց, որ խորհրդարանում գտնվող ընդդիմադիր խմբակցություններին այս քննարկումներում ներգրավելու առաջարկ չի եղել. «Միակ առաջարկը, որ եղել է, այն է, որ հրավիրենք նաեւ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ խոսվել է նաեւ Հրանտ Բագրատյանին հրավիրելու մասին: 7 ուժերի 4 հանդիպում արդեն իսկ եղել է»հայտարարեց ԱԻՄ ղեկավարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
Ամենաշատ