News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աթենքի կենտրոնում փետրվարի 26-ի երեկոյան անարխիստներին ավերել են խանութների ու բանկերի ցուցափեղկերը, կոտրել ավտոբուսի կանգառները, հեռախոսախցիկը, ինչպես նաեւ այրել աղբարկղներն ու մի մեքենա: Այս մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը:

Իրավապահների խոսքով՝ մոտ 300 անարխիստներ, որոնք հայտարարել են, որ դեմ են «ցանկացած իշխանության», երեկոյան հավաքվել են Աթենքի համալսարանի մոտ, ապա երթով շարժվել դեպի խորհրդարանի շենք:

Վերադարձի ժամանակ նրանք քաղաքի կենտրոնական Վուկուրեստիու, Ստադիու եւ Պանեպիստիմիու փողոցներում կոտրել են երկու խանութների եւ բանկերի ցուցափեղկերը, այրել աղբարկղերը եւ դրանցով բարիկադներ ստեղծել:

Ստուրնարու փողոցում նրանք կոտրել են եւս 2 խանութների ցուցափեղկեր, հրդեհել մեքենա, որը պայթել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դրանից հետո անարխիստները մտել են Աթենքի պոլիտեխնիկական համալսարանի տարածք: Ժամանակ առ ժամանակ նրանք ոստիկանների ուղղությամբ դյուրավառ հեղուկով շշեր են նետել: Իրավապահները շրջափակել են այդ շրջանը, սակայն դեռեւս չեն միջամտում տեղի ունեցողին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Ամենաշատ