News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան խոշորագույն General Motors ավտոընկերությունը այս տարվա հունիսի վերջին կփակի Ինդոնեզիայի Բեկասի քաղաքում իր Chevrolet Spin մոդելի մեքենաներ արտադրող գործարանը։ Այս մասին ուրբաթ հայտարարել է General Motors International-ի  միջազգային ստորաբաժանման գործադիր փոխնախագահ Ստեֆան Ջեյքոբին։

Ամերիկյան ընկերությանը չհաջողվեց  ամրապնդվել աշխարհում բնակչության քանակով 4-րդ տեղում գտնվող երկրի զարգացող ավտոշուկայում։ Երկրի ավելի քան 90 տոկոսը գտնվում է ճապոնական ընկերությունների հսկողության տակ, գրում է Jakarta Globe-ը։

Բեկասիի գործարանը, որի շինարարության համար ծախսվել էր 150 մլն դոլար, նախատեսում էր տարեկան 40 հազար Chevrolet Spin միկրոավտուբուս արտադրել, որոնք նախատեսված էին ոչ միայն Ինդոնեզիայում ներքին սպառման, այլ նաեւ Թաիլանդ եւ Ֆիլիպիններ արտահանելու համար։ Սակայն անցյալ տարվա ընթացքում Ինդոնեզիայում վաճառվել է ընդամենը 8.5 հազար մեքենա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ