News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայում 67 տարի միասին ապրած ամուսինները մահացել են նույն օրը, հաղորդում է Associated Press-ը:

Ֆլոյդի եւ Վիոլետ Հարթվիգների զավակները, զգալով ծնողների մոտալուտ մահը, մոտեցրել են նրանց մահճակալներն ու միացրել նրանց ձեռքերը: 90-ամյա Ֆլոյդը առաջինն է մահացել, որից 5 ժամ անց մահացել է նաեւ նրա 89-ամյա կինը, հաղորդում է Gazeta-ն:

Նրանք ոչ մեծ ֆերմա ունեն: Ամեն առավոտ Վիոլետը նախաճաշ է պատրաստել ամուսնու համար եւ ճանապարհել աշխատանքի: Թոռներից մեկը պատմել է, որ նույնիսկ անծանոթ մարդիկ զգացել են նրանց միջեւ առկա սերն ու կապվածությունը:

Նախկինում նման դեպք եղել է Օհայո նահանգում, որտեղ 94-ամյա Հելեն Աուերը եւ նրա 100-ամյա ամուսին Ջո Աուերը մահացել էին 28 ժամվա տարբերությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ