News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավելի քան 500 ինդոնեզացի մահմեդականներ միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հաղորդում է Jakarta Post պարբերականը:

Ինդոնեզիայում ամենախոշոր մահմեդական կազմակերպության՝ «Նահդատուլ Ուլամա»-ի առաջնորդ Սայիդ Աքիփ Սիրաջի խոսքով՝ վերջին ժամանակներս «Իսլամական պետության» կազմում ընդգրկվել է 514 մարդ: Նրանք բոլորը մեկնել են Սիրիայում եւ Իրաքում «ԻՊ»-ի գրոհայինների կողմից վերահսկվող տարածքներ:

Սիրաջը հայտարարել է, որ Ինդոնեզիայում ակտիվորեն աշխատում են ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները, որոնք զբաղվում են մարդկանց հավաքագրելով:

Ինդոնեզիայի կառավարությունում նշել են, որ մտադիր են «ԻՊ»-ին անդամագրված ինդոնեզացիներին զրկել Ինդոնեզիայի քաղաքացիությունից, հաղորդում է Lenta-ն:

«Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է՝ կազմված իսլամիստ ծայրահեղականներից, որոնք տարածքներ են գրավել Սիրիայում եւ Իրաքում եւ այնտեղ «խալիֆաթ» հռչակել: Այս կազմակերպության գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում Ռուսաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ