News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ամերիկացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին երաժշտությունը, որը հարմարեցված է կատուների լսողությանը։  Կատուների ձայներից կազմված երաժշտության ռիթմը մլավոց է հիշեցնում, իսկ երաժշտությունը բարձր հաճախականությամբ մլավոցի է նմանվում։ Այս մասին  գրում է Daily Mail-ը։

 «Մենք դեռ վատ ենք հասկանում, թե ինչ երաժշտություն են սիրում կենդանիները։ Կատուների ձայնը մարդու ձայնից մեկ օկտավա բարձր է։ Բացի այդ, նրանց ձայնում կա մեր երաժշտության համար հազվագյուտ հաճախականություններ»,- պատմումէ հոգեբան Չարլզ Սնուդոնը։

Գիտնականները փորձել են ոչ թե մլավոց նմանակել, այլ ստեղծել մարդկանց եւ կատուների ականջին հաճելի երաժշտություն՝ խուսափելով ամենաբարձր հաճախականություններից, որոնք կատուների մոտ ասոցացվում են սպառնալիքների եւ վախի հետ, գրում է Lenta-ն։

Հետազոտողներն իրենց ստեղծագործությունները փորձարկել են 47 կատուների վրա։ Պարզվել է, որ կատուները ավելի հաճախ են մոտ գնում մարդկանց եւ քսմսվում  նրանց, երբ լսում են հատուկ իրենց համար գրած երաժշտություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ