News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մարտի 1»-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, պնդում է, որ այս տարիների ընթացքում նախկին ՀԱԿ անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը երբեք իր որդու շիրիմին չեն այցելել:

Այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը Վաչագան Ֆարմանյանը հայտնեց, որ ՀԱԿ-ից ոչ բոլորն են պայքարում այս գործի բացահայտման համար:

«Նրանք, որոնք անջատվեցին ՀԱԿ-ից, ոչ վախենում եմ, ոչ էլ ամաչում եմ, տղայիս գերեզմանի տեղը չգիտեն, տան տեղը չգիտեն: Հանձինս՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Ես շատ խիստ վրդովված եմ: Ի՞նչն է պատճառը, թող ինձ բացատրի, մի պատճառ պիտի ունենա չէ՞: Քանի տարի է՝ ինքը դեպուտատ է, ես նրանից լավ բան չեմ լսել, չի էլ արտահայտվել»,- ասաց Վաչագան Ֆարմանյանը:

Արմեն Ֆարմանյանի հայրը Նիկոլ Փաշինյանին ու Ալեքսանդր Արզումանյանին համեմատեց Շավարշ Քոչարյանի եւ Արշակ Սադոյանի հետ:

«Իրեն պետք էր մտնել Ազգային Ժողով, մտան, բայց ումո՞վ մտան, իմ որդու արյունով չմտնեին ԱԺ ու իրենց անելիքն անեին: Ինձ հետաքրքրում էր, որ ինքը մինչեւ վերջ պետք է կանգներ մեր կողքին: Կարող է ինչ-որ ծնողի կողքը կանգնել է, բայց ես չեմ տեսել, իմ կողքին չեն եղել»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան:

Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ