News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Վիրաբյանը նշանակվել է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական եւ լիազոր ներկայացուցիչ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ համապատասխան հրամանգրում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Դավիթ Վիրաբյանին նշանակել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական եւ լիազոր ներկայացուցիչ (նստավայրը` Մոսկվա):

Կենսագրական տվյալները

Ծնվել է 1977թ. Երեւանում: 1999թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը:

2002թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան` պաշտպանելով «Հորդանանա-իսրայելյան հարաբերությունները 1948-1994թ.» խորագրով ատենախոսությունը եւ ստանալով «պատմական գիտությունների թեկնածու» գիտական աստիճանը: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն եւ արաբերեն լեզուներին:

2000-2002թթ.՝ ՀՀ ԱԳ նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի (ՄեւՄԱ) վարչության արաբական երկրների եւ Իսրայելի բաժնի կցորդ

2002–2005թթ.՝ Լիբանանյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար

2005–2007թթ.՝ ՀՀ ԱԳՆ ՄեւՄԱ վարչության արաբական երկրների եւ Իսրայելի բաժնի երրորդ, իսկ այնուհետեւ՝ երկրորդ քարտուղար

2007-2009թթ.՝ Բելառուսում ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար

2009–2010թթ.՝ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ, այնուհետեւ՝ առաջին քարտուղար

2010–2011թթ.՝ ՀՀ ԱԳ նախարարության Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի առաջին քարտուղար, բաժնի վարիչ

2011թ.-ից՝ Ղեկավարում է ՀՀ ԱԳ նախարարության ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժինը: Միաժամանակ՝ հանդիսանում է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետականի հանձնաժողովի, հայ-ռուսաստանյան ու հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների, ինչպես նաեւ մի շարք այլ՝ միջազգային եւ ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովների ու աշխատանքային խմբերի անդամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ