News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկացի առաջատար մասնագետները պարզել են, որ գեղեցկությունը հիմնականում երջանկություն չի բերում սիրո եւ հարաբերությունների հարցերում: Անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ արտաքին գրավչությունը կարող է թեթեւացնել որոշ խնդիրներ, սակայն երջանիկ եւ անհոգ կյանք չի երաշխավորում:

Ըստ Healthvesti-ի, մասնագետները վերլուծել են գիտական մի քանի աշխատանքներ, որոնք վերաբերում են մարդու արտաքին տվյալների եւ անձնական կյանքում հաջողությունների միջեւ փոխադարձ կապը:

Հոգեբանական վերջին հարցումները ցույց են տվել, որ գեղեցկությունն անհատին գնահատելու լավ միջոց չէ: Մակերեսային մակարդակում արտաքինը դիտարկվում է միայն որպես մարդկանց ուշադրությունը գրավելու միջոց, սակայն ենթագիտակցորեն տղամարդիկ եւ կանայք հույս են տածում չհիասթափվել այս կամ այն մարդուց:

Հոգեբանները նաեւ արձանագրել են, որ հաճելի արտաքին ունեցող մարդիկ տարիների հետ ավելի վստահ եւ համարձակ են դառնում: Իսկ շատ գրավիչ արտաքինով պատանիներն ու աղջիկները, որպես կանոն, հաճախ միայնակ են մնում, քանի որ շրջապատում անհասանելիության պատրանք են ստեղծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ