News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2015թ հունվար-փետրվարին Յունիբանկի միայն դրամով ներգրավված ավանդների ծավալն աճել է ավելի քան 2.3 մլրդ դրամով:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Նա նաեւ հայտնեց, որ  այս տարվա մարտին  բանկը նախատեսում է բացել երկու նոր մասնաճյուղ: Մասնաճյուղերից մեկը գտնվում է Երեւանի կենտրոնում` Ա.Մանուկյանի փողոցում եւ տարբերվում է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ, ինչը հնարավորություն է կտա բանկին ապահովելու  սպասարկման նոր որակ` շեշտը դնելով սպառողական վարկավորման ընդլայնման վրա:

«Այսօր բանկային գործի զարգացման հիմնական ուղղությունը հաճախորդամետ քաղաքականությունն է: Այժմ բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով եւ 46 մասնաճյուղերով: Բայց, մեր հաճախորդների թիվը գնալով աճում է` Յունիբանկը սպասարկում է  մոտ 257 հազար  հաճախորդի: Այնպես որ,  արագ ու հարմարավետ սպասարկում իրականացնելու համար այս տարի եւս ծրագրել ենք մասնաճյուղային ցանցի ընդլայնում», - նշեց Մ.Հակոբյանը: 

VIP-հաճախորդներին անհատական սպասարկում իրականացնելու նպատակով Յունիբանկը Երեւանի Կիեւյան 8, N63 հասցեում կբացի նոր, հարմարավետ գրասենյակ եւ կսկսի զարգացնել Private Bankging ուղղությունը:  Unibank Privé  ծառայությունների փաթեթը, որը առաջարկվելու է համապատասխան եկամուտ եւ կարգավիճակ ունեցող անձանց, ներառում է լիարժեք ֆինանսական լուծումներ`  կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում եւ ներդրումային ռազմավարության մշակում: Հաճախորդը կարող է դառնալ Unibank Privé-ի մասնակից` ձեւակերպելով առնվազն 40 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ կամ հաշվի չնվազող մնացորդ: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջեր, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում:

Յունիբանկը մշտապես առանձնացել է նաեւ նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ներկայանալով որպես ժամանակակից, իննովացիոն բանկ:  Բանկը նախատեսում է ձեռքբերել նոր սերվերային սենյակ, որը համապատասխանելու է անվտանգության եւ ապահովության ամենաբարձր TIER3 միջազգային ստանդարտին: Այդ նպատակով բանկը կհամագործակցի ռուսաստանյան հանրահայտ «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության հետ: Այս տարվա ներդրումների մոտավոր ծավալը կկազմի 300 մլն դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ