News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» ահաբեկչական գործողությունները կազմակերպված գործողություններ են, որոնք, համաձայն ցեղասպանության նախազգուշացման եւ դրա համար նախատեսված պատժի մասին 1948թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի, ասորիների դեմ ցեղասպանության վառ օրինակ են։ Այս մասին փետրվարի 27-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից, արեւելագետ, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ Անահիտ Խոսրոեւան։ 

Նա նշեց, որ ասորիները ջարդերի են ենթարկվում։ Նրանց ողջ-ողջ այրում են, գլխատում։ Բացի այդ, ոչնչացվում են ասորական պատմության վկայությունները։ «Այսօր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գոյատեւում եւ միլիոններ է վաստակում միայն նավթի շնորհիվ։ Այդ նավթը արտահանվում է սեւ շուկայի միջոցով, որի հետեւում կանգնած է միայն եւ միայն Թուրքիան։ Երբ 200 ասորի ընտանիք կանգնած էր Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին, Թուրքիայի Հանրապետությունն արգելեց ասորիների մուտքը իր տարածք, որպեսզի հնարավորություն չտա նրանց փրկվել ջարդերից»,- եզրափակեց արեւելագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ