News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում, ողջ քրիստոնյա աշխարհի խնդիրն է։ Այս մասին փետրվարի 27-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը։

Նրա  խոսքով՝ տարածաշրջանից քրիստոնյաներին վտարելը ամենածանր հետեւանքները կունենա։ Նա ընդգծեց, որ արդեն ավելի քան 100 տարի, դրան են ձգտում Թուրքիան եւ իսլամական աշխարհը։ «Ասորի ժողովուրդն ուզում է, որ քրիստոնյա աշխարհն առաջին հերթին իր ձայնը բարձրացնի եւ դատապարտի Իրաքում եւ Սիրիայում իրականացվող քրիստոնյաների ցեղասպանությունը։ Մենք ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլ նաեւ ողջ աշխարհին կոչ ենք անում կանխել այդ հանցագործությունը, քանի որ յուրաքանչյուր պատերազմ ցեղասպանություն է։ Ասորիները ցանկանում են, որ ողջ աշխարհը աջակցի Մերձավոր Արեւելքի եզդիներին, ասորիներին, հայերին։ Մենք գիտենք, թե ինչպես է Հայաստանը ընդունում սիրիահայերին։ Ես կցանկանայի, որպեսզի նմանատիպ որոշում կայացվեր նաեւ ասորիների համար»,- եզրափակել է Ռազմիկ Խոսրոեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ