News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մարտի 6-ին, ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության ամփոփ հաշվետվությունը: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա նաեւ հայտարարել է.

«Քսանհինգ տարի է անցել մեր պատմական հայրենիքի մի փոքր մասում անկախ պետականության վերականգնման հռչակումից: Անկախության հռչակումը նպաստեց համահայկական գաղափարի ներքո համախմբվելուն, ինչի արդյունքը հայ ժողովրդի հաղթանակն էր իրեն պարտադրված պատերազմում:

Սակայն մեր հավաքական ուժին ավելին անել, Անկախություն հռչակելուց եւ պարտադրված պատերազմում հաղթանակ արձանագրելուց բացի, այս տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց:

Նոր ձեւավորվող աշխարհակարգում հայ ժողովրդի ազգային անվտանգության ապահովման համար կարեւորագույն անհրաժեշտություն է Հայկական քաղաքական օրակարգի ձեւակերպումը, ընդունումը եւ իրագործումը, որը պետք է արմատականորեն տարբերվի այս 25 տարիների՝ երեք նախագահության սնանկ, գավառական,  հետամնաց  քաղաքական իրականությունից:

Հայ ժողովուրդը կրկին կարիք ունի հավաքական ուժի ներքո վերահաղթահարելու իրեն պարտադրված գաղափարաքաղաքական պատերազմը` հավատարիմ մնալով իր ազգային շահի հետապնդման գաղափարախոսությանը եւ օրակարգին:

«Ժառանգություն» կուսակցությունը, սպասարկելով իր կողմից ընդունված քաղաքական ծրագիրը, պատրաստ է եւ շարունակելու է ազգային եռագույնի ներքո կյանքի կոչել բովանդակ հայության պահանջն ու իղձերը:

Մեր ճանապարհը դժվար է, բայց անցանելի:

Ապացուցված է, որ ուժը նրա ձեռքում է, ով պայքարում է հանուն գաղափարի, իսկ հավաքական ուժը հնարավորություն է ընձեռնում հաղթանակի հասնել:

Վերանայելով անցյալի սխալները` հավաքական ուժի միջոցով պետք է ձեւակերպենք Հայկական քաղաքական օրակարգը, ընդունենք այն եւ սկսենք իրագործել:

Ուրեմն, ի կատարումն Հայկական քաղաքական օրակարգի` Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ մենք միասին այցելելու ենք Հայաստանի բոլոր բնակավայրերը, եւ առաջիկայում, յուրաքանչյուր ուրբաթ օր, քաղաքական գործընթացների վերաբերյալ հանրությանը հաշվետվություն ենք ներկայացնելու Ազատության հրապարակում:

Մարտի 6-ին, ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության ամփոփ հաշվետվությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ