«Ֆինանսական մայդանի» մի քանի տասնյակ կողմնակիցներ բողոքի ցույց են կազմակերպել Ուկրաինայի Ազգային բանկի մոտ, տեղեկացնում է ՈՒՆՆ-ը։
Ցուցարարները պահանջում են վերանայել արժութային վարկերը։
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային գվարդիան ֆիզիկական ուժ էր կիրառել Կիեւում Ազգային բանկի դիմաց հավաքված ցուցարարներին ցրելու համար։ Ուկրաինայի ՆԳՆ-ն հերքում է ցույցը ցրելիս ուժ կիրառելը։
Ցույցը ցրելու փաստով հարուցվել էր քրեական գործ։