News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վիլլի անունով անտուն բելգիացուն, որն ապրում էր Սուրբ Պետրոսի հրապարակի հարեւանությամբ գտնվող փողոցում, Հռոմի Պապի խնդրանքով հուղարկավորել են Վատիկանի գերեզմանոցում: Այս մասին գրում է The Guardian-ը:

Անտուն Վիլլին Սուրբ Պետրոսի հրապարակում բոլորին էր հայտնի: Որոշ հոգեւորականներ եւ հավատացյալներ նրան ուտելիք էին տալիս: Ֆրանցիսկոս Պապի խնդրանքով, բելգիացուն հուղարկավորել են տեւտոնական գերեզմանոցում, որտեղ սովորաբար հողին են հանձնում բարձրաստիճան գերմանացի հոգեւորականներին:

Ըստ Gazeta-ի, այդպիսով Ֆրանցիսկոս Պապը ցանկացել է ցույց տալ, թե ինչ ուղղությամբ պետք է փոխվի եկեղեցին: Նա մտահոգված է անապահով մարդկանց հանդեպ վերաբերմունքի առիթով եւ պատրաստվում է ստեղծել «աղքատ եկեղեցի՝ աղքատների համար»:

Ավելի վաղ Հռոմի Պապը թույլատրել էր Վատիկանի գլխավոր հրապարակում աղքատների համար լոգարան բացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ