News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


CNN-ի լրագրողը Դոն Լեմոնը ուղիղ եթերում հարցազրույց է վերցրել լամայից։ Պիեռ մականունով կենդանուն ցուցադրել են հեռուստատեսությամբ փետրվարի 26-ին, գրում է Mashable-ը ։ Հարցազրույցի ժամանակ լրագրողը կենդանուն հարցրել է, թե չի ցանկանում նա արդյոք անվանափոխվել եւ կոչվել Լորենսո Լամաս, սակայն կենդանին ուշադրություն չի դարձրել լրագրողին։

Բացի այդ, Instagram-ում հեռուստատեսության պաշտոնական էջում տեղադրվել են լամայի եւ լրագրողի համատեղ լուսանկարները։

Mashable-ը նշում է, որ լամային ուղիղ եթեր հրավիրելու գաղափարը ծնվել էր այն բանից հետո, երբ փետրվարի 26-ին abc15 հեռուստաալիքը կես ժամ շարունակ եթերում ցուցադրել էր, թե ինչպես են հետապնդում քաղաքում հայտնված երկու լամայի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ