News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լաբրադորը կրկին դարձել է ԱՄՆ-ում շան ամենատարածված ցեղատեսակը: Այս մասին գրում է Newsweek-ը՝ վկայակոչելով American Kennel Club-ին: Նշվում է, որ 2014 թվականի արդյունքներով, լաբրադորն այդ վարկանիշը գլխավորում է արդեն 24-րդ անգամ անընդմեջ:

Երկրորդ հորիզոնականում գերմանական գամփռն է, երրորդ տեղում՝ ռեթրիվերը: Չորրորդ տեղը զբաղեցրել է բուլդոգը. սա այս ցեղատեսակի ամենամեծ ձեռքբերումն է: Իսկ վարկանիշի հինգերորդ հորիզոնականում որսաշունն է:

Ըստ Gazeta-ի, հաջորդ հորիզոնականներում հայտնվել են յորքշիրյան թերիերը, պուդելն ու բոքսերը: Առաջին անգամ լավագույն տասնյակում ընդգրկվել է նաեւ ֆրանսիական բուլդոգը՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը: Այս շունը նաեւ ճանաչվել է Նյու Յորք քաղաքի ամենատարածված ցեղատեսակը: Իսկ տասնյակը եզրափակում է ռոթվեյլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ