News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ամերիկացի կոնգրեսական Ջուդի Չուն Ներկայացուցիչների պալատում հանդես է եկել ելույթով՝ ի հիշատակ Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում հայերի ջարդերի: Նա դատապարտել է Ադրբեջանի շարունակական ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ազատության կոչ արել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունում:

«27 տարի առաջ, երբ Խորհրդային Միության համակարգը թուլանում էր, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միավորվել՝ կոչ անելով ինքնուրույն որոշել սեփական ապագան եւ Ադրբեջանից ավելի մեծ անկախություն ձեռք բերել: Ինքնորոշմանն ու ազատությանն ուղղված այդ խաղաղ շարժմանը հետեւեցին կանխամտածված հարձակումները»,- նշել է նա:

Կոնգրեսականը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անկախության վերաբերյալ իր կամքն արտահայտել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, սակայն լայնածավալ պատերազմը տեւել է մինչեւ 1994 թվականը:

«Նույնիսկ այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված է ապրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտման պայմաններում: Մինչ մենք նշում ենք մռայլ տարելիցը, որը նշանավորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը, մենք այդ հակամարտության խաղաղ կարգավորում ենք ցանկանում եւ հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներն ազատ կլինեն իրենց ապագան որոշելու հարցում»,- հայտարարել է Ջուդի Չուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ