News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունգարիայում մայրաքաղաք Բուդապեշտից 180 կմ հարավ-արեւմուտք գտնվող Մեգիեր գյուղը վարձով տալու մասին հայտարարություն է հայտնվել։ Օրական 700 եվրոյով  հնարավոր կլինի դառնալ 4 փողոցի, մեկ ավտոբուսի կանգառի, մեկ գրասենյակի, մի քանի մարագի, 6 ձիու, 2 կովի, 3 ոչխարի, տարբեր թռչունների եւ 4 հա վարելահողի լիիրավ տերը։ Վարձակալողի տնօրինության տակ կանցնի նաեւ 39 մարդու համար նախատեսված 7 քոթեջ։

Գյուղը վարձով տալու նախաձեռնությունը պատկանում է գյուղապետ Քրիստոֆ Պայերին, գրում է «Մոյա պլանետա»-ն»։ Գյուղում հաշվառված է 17 մարդ։

Գյուղապետի խոսքով՝ ակցիայի նպատակն է ուշադրություն հրավիրել մահացող բնակավայրի վրա, որի 20 տնից միայն 5-ում են ապրում մշտական բնակիչներ։ Գյուղապետը հույս ունի գյուղը վարձով տալու միջոցով փրկել Մեգիերը մահվան ճիրաններից, քանի որ երիտասարդները վաղուց լքել են բնակավայրը մայրաքաղաքում կամ արտասահմանում հաստատվելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ