News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական գիտնականների խումբը մի շարք հետազոտություններ անցկացնելուց հետո պարզել է, թե ինչու մարդիկ համային զգացողությունների խախտման հետ կապված լուրջ հիվանդություններ չեն ունենում:

Բանն այն է, որ համային ընկալիչները կանոնավոր կերպով՝ յուրաքանչյուր 10 օրը մեկ թարմանում են: Ըստ Svopi-ի, դա տեղի է ունենում նույնիսկ այն դեպքում, երբ դրանք որոշ դեղամիջոցների ազդեցությամբ վնասվում են:

Գիտնականները պարզաբանում են, որ համային զգացողություններն ակտիվանում են ընկալիչների կողմից, որոնք ուղեղին ազդանշաններ են ուղարկում, իսկ հետո արդեն որոշվում է, թե ինչն է մարդուն դուր գալիս: Օրինակ՝ երեխաները նախընտրում են քաղցրավենիքը, իսկ ավելի հասուն տարիքում՝ նուրբ խորտիկները: Բանն այն է, որ դրանք տարիների ընթացքում նաեւ փոփոխվում են, ինչը միանգամայն նորմալ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ