News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը տեղյակ չի, որ իր աշխատակցին՝ գինեկոլոգ-մանկաբարձ Հասմիկ Հակոբյանը մեղադրվում է 28-ամյա հղի Նարինե Շարոյանի մահվան մեջ:

NEWS.am-ի հարցին, թե արդյոք Հասմիկ Հակոբյանը, որն ընդունել էր Նարինե Շարոյանին եւ որոշել տեղափոխել ինֆեկցիոն բաժանմունք, շարունակելո՞ւ է աշխատել այդ հիվանդանոցում, Սարգիս Խաչատրյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ մեղադրանքի մասին է խոսքը: Ես հիմա վերակենդանացման բաժանմունքում եմ, հարմար չէ: Զանգահարեք վաղը, կամ մյուս օրը»:

Նշենք, որ Հասմիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 7-ին ստացվել էր քաղաքացի Գ.Մինասյանի հաղորդումը, որ իր կինը՝ Նարինե Շարոյանը, հունիսի 28-ին «Արմավիր» բժշկական կենտրոնում վիրահատության էր ենթարկվել, որի արդյունքում, բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով, վիրահատությունից 3 օր անց՝ հուլիսի 1-ին, նա «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է: 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ։

Դեպքի առթիվ նշանակված փորձաքննության պատասխանների համաձայն՝ կնոջ բոլոր հետազոտությունները հիվանդանոց ընդունվելուց անմիջապես հետո պետք է կազմակերպվեին ոչ թե ինֆեկցիոն, այլ մանկաբարձական բաժանմունքում: Ըստ փորձագետների՝ հետագայում ձեռնարկված համարժեք բուժական միջոցառումները արդյունք չեն տվել եւ հնարավոր չի եղել փրկել կնոջ կյանքը, քանի որ ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխելու պատճառով տրվել է նրա վիճակի ոչ ճիշտ գնահատական, ախտորոշումը եղել է ուշացած:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Ամենաշատ