News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանն» այլեւս չի մասնակցի 7 ուժերի հանդիպումներին, որը նախաձեռնել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Այս առնչությամբ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրության մեջ նշվում է.

«Հիմնադիր խորհրդարանը տարբեր ձեւաչափերով խորհրդակցական հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ:

Նույն սկզբունքով Հիմնադիր խորհրդարանը մասնակցել է նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հանդիպումներին:

Հանդիպումները ցույց տվեցին, որ դրանց ընթացքը չի համընկնում Հիմնադիր խորհրդարանի ծրագրին:

Այդ պատճառով Հիմնադիր խորհրդարանը դադարեցնում է իր հետագա մասնակցությունը դրանց»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնէլ եր, որ արտախորհրդարանական մի շարք ուժեր այս օրերին ակտիվ քաղաքական քննարկումների եւ խորհրդակցությունների մեջ են: Հանդիպումների կազմակերպիչը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է:

Հայրիկյանը «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատելով քննարկումների անցկացման լուրը, ասել է, որ 7 ուժեր համատեղ հանդիպումներ են անցկացնում, ապա հայտարարել, որ այդ 7 ուժերն են՝ ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», Հիմնադիր խորհրդարանը, Պահպանողական եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները:

«Առաջարկ է եղել, որ հրավիրենք նաեւ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ խոսվել է նաեւ Հրանտ Բագրատյանին հրավիրելու մասին: 7 ուժերի 4 հանդիպում արդեն իսկ եղել է»,-հայտարարել է ԱԻՄ ղեկավարը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ