News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրիայի մայրաքաղաքի դատախազությունն ուրբաթ հաղորդել է, որ, թունաբանական փորձաքննության նախնական տվյալների համաձայն, Վիեննայի բանտախցում ինքնասպանություն գործած Ղազախստանի նախկին դեսպան Ռահատ Ալիեւը հանգստացնող դեղամիջոցներ է օգտագործել: APA գործակալության տարածած հաղորդագրության համաձայն, խոսքը «բարբիտուրատի հետքերի» մասին է, որն արգելված է Ավստրիայի ամբողջ տարածքում:

Ըստ ՏԱՍՍ-ի, փորձագիտական վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի մի քանի օր անց:

Ալիեւին Վիեննայի քննչական մեկուսարանի խցի լոգասենյակում կախված են գտել փետրվարի 24-ին: Հետաքննությունը եւ ուղղիչ հաստատության ղեկավարությունը բացառում են բանտարկյալի սպանության վարկածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ