News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ծխախոտ արտադրող խոշորագույն R.J. Reynolds Tobacco Co, Lorillard Inc եւ Altria Group's Philip Morris ընկերությունները մտադիր են 100 մլն դոլար վճարել՝ ծխողների կողմից Ֆլորիդայի դաշնային դատարան ներկայացված 400 բողոքները կարգավորելու համար։ Դատական հայցերը վերաբերում են վնասակար սովորության հետեւանքով առաջացած մահվան կամ հիվանդությունների դեպքերին։

Ինչպես գրում է Reuters-ը, ընկերությունները որոշումը կայացրել են խաղաղության համաձայնագրի շրջանակներում, սակայն գործարքը կկայանա այն դեպքում, եթե հայցվորները համաձայնվեն առաջարկվող պայմաններին։

R.J. Reynolds-ը եւ Philip Morris-ը կվճարեն 42.5 մլն դոլար, իսկ Lorillard Inc-ը՝ 15 մլն դոլար։ Հայցվորներից ոչ մեկ դեռեւս չի բողոքել այդ որոշման դեմ, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ