News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փետրվարի 24-ին կայք է գործարկվել, որը Fossil Calibration Database տվյալների բազա է պարունակում: Դրանում տեղեկություններ կան այն մասին, թե երբ է առաջին անգամ առաջացել այս կամ այն կենդանու եւ բույսի տեսակը, ինչպես նաեւ վկայություններ դրանց էվոլյուցիայի մասին:

Տվյալների բազան կազմած մարդաբանները, մոլեկուլյար կենսաբաններն ու ծրագրավորողները հավաստում են, որ սա եզակի նախագիծ է, քանի որ ներառում է ոչ միայն կենդանիների եւ բույսերի տարբեր տեսակների նկարագրություն, այլեւ վկայություններ դրանց ԴՆԹ-ի մասին:

Ըստ Gazeta-ի, տվյալները կանոնավոր կերպով լրացվելու եւ թարմացվելու են: Կայքի հեղինակները հայտարարում են, որ իրենց աշխատանքն իսկական առաջընթաց է գիտության ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ