News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է «Ռուսաստանյան 20» եւ «Ռուսաստանյան 35» ծառայությունների գործարկման մասին կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։ «Ռուսաստանյան 20» ծառայությունը հնարավորություն է ընձեռում 30 օրվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաեւ ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ: Իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունը հնարավորություն է ընձեռում 30 օրվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաեւ ՌԴ ֆիքսված ցանցեր 35 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 500 դրամ:

«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները` դարձնելով դրանք ավելի հասանելի եւ մատչելի բաժանորդների համար: «Ռուսաստանյան 20» եւ «Ռուսաստանյան 35» ծառայությունների գործարկումը մեր հաճախորդներին տալիս է միաժամանակ երկու պարզ եւ հարմար տարբերակ` շփվելու Ռուսաստանում գտնվող իրենց հարազատների ու բարեկամների հետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

 «Ռուսաստանյան 20» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *0050# USSD-հրահանգը, իսկ  «Ռուսաստանյան 35» ծառայությունն ակտիվացնելու համար` *0053# USSD-հրահանգը: Ծառայությունների գործունեության ժամկետը 30 օր է: Նշված ժամկետի ավարտից հետո հաշվեկշռում բավարար գումարի առկայության դեպքում ծառայությունը երկարացվում է եւս 30 օրով: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայություններից յուրաքանչյուրը` հավաքելով *0051# հրահանգը։ Նշենք, որ «Ռուսաստանյան 20» եւ «Ռուսաստանյան 35» ծառայությունները չեն կարող ակտիվացվել միաժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ