News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ում Հայկական երիտասարդական դաշնության անդամները եւ նրանց համախոհները Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ ակցիա են կազմակերպել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝  քննադատելու Ադրբեջանի հակահայկական ագրեսիվ քաղաքականությունը։ Մասնակիցները  հանդես են եկել անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ անվտանգության կոչով։ Այս մասին NEWS.am –ին հայտնել են ԱՄՆ Հայկական երիտասարդական դաշնության մամուլի ծառայությունից։

«Վաշինգտոնի շրջանի հայերը Ամերիկայում ու ողջ աշխարհում մեր քույրերի եւ եղբայրների հետ կիսում են իրենց հիմնական պարտքը՝ հանդես գալ Արցախի ազատության համար եւ պայքարել Ադրբեջանի ագրեսիայի դեմ։  Մենք հպարտ ենք նրանով, որ այսօր պաշտպանում ենք մեր համայնքի արժեքները՝ անկախ ալիեւամետ հակաակցիայի մասնակիցների ատելությունից»,- ասաց Հայ երիտասարդական դաշնության «Անի» մասնաճյուղի ներկայացուցիչ Սեւան Սիմոնյանը։

Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների մի փոքր խումբ իրենց կողմնակիցների հետ համատեղ բողոքի հակաակցիա էր կազմակերպել՝ վանկարկելով Ռամիլ Սաֆարովի անունը եւ փորձելով վախեցնել Հայկական երիտասարդական դաշնության կազմակերպած հիշատակի միջոցառման մասնակիցներին։

Հիշատակումից հետո Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւորական Սարգիս Ակթավուկյանը հավաքվածների ներկայությամբ աղոթք է կարդացել Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի եւ Մարաղայի զոհերի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ