News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի զինվորականները ռազմածովային լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում «ռազմավարական նոր զենք» է փորձարկել: Այս մասին գրում է Associated Press-ը:

Ադմիրալ Ալի Ֆադավիի խոսքով, նոր զենքը վճռորոշ կդառնա ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների դեպքում: Նա նշել է, որ մոտ ապագայում կհրապարակվեն զենքի փորձարկման մանրամասները:

Ըստ Gazeta-ի, զորավարժություններն անցկացվել են Հորմուզի նեղուցում: Այդ ընթացքում իրանցի զինվորականները գնդակոծել են ամերիկյան ավիակրի պատճենը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ «վեցյակի» բանակցությունները նախանշված են մարտի 5-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ