News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մյուս ուրբաթ՝ մարտի 6-ին, «Ժառանգություն» կուսակցության նախագահը միացյալ հրապարակ տեսնելու հույս ունի: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Ազատության հրապարակում իր բացօթյա ասուլիսին հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ փետրվարի 20-ին իրենք իրենց ճիշտ չենք պահել, բայց շարքային քաղաքացին պետք է իր պահանջը ներկայացնի միասնական հրապարակի հարթակից: 

«Ներկա դրությամբ չկա ոչ երեքի, ոչ յոթի, ոչ տասի կամ հարյուր տասի օրակարգ, բայց օրուգիշեր աշխատում ենք, որ հայ ժողովուրդը ունենա հույսի գրվան, եւ ով  ուզում է Հայաստանի քաղաքացու թագավորությունը եւ ազգի գերակայությունը, ազգի շահը իր երկրում, կարող է մաս կազմել միացյալ հրապարակի միացյալ օրակարգի: Մենք որեւէ նախապայման չենք դնում որեւէ մեկի առջեւ: Եվ ես զգում եմ, որ շարքային քաղաքացին ուզում է միացյալ պայքար»,-ասաց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ «Ժառանգության» տարբեր ներկայացուցիչներ հանդիպել են մի քանի քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ ԱԻՄ-ի, ՀՀՇ-ի, «Հիմնադիր խորհրդարանի», պահպանողականների, «Ժողովրդավարական հայրենիքի»։

«Որեւէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, նախնական խորհրդատվություններ են, բայց ինձ թվում է, որ շատ ու շատ մարդիկ զգում են այս պահի լրջությունը եւ ճակատագրականությունը, եւ դրա համար այդ հանդիպումները կշարունակվեն»,- ասաց կուսակցությա առաջնորդը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ «Ժառանգությունն» իր գործունեության ընթացքում եղել է քաղաքական գործընթացների կենտրոնում եւ սպասարկել է ժողովրդի շահը:

«Այս հրապարակում կարծում եմ, որ այս տարի պետք է տեղի ունենա ժողովրդի պխահանջի իրականացումը, այս հրապարակը պետք է տեսնի, որ հարթակի կանգնածները ենթարկվում են ժողովրդի պահանջին, իսկ ժողովրդի պահանջը մեկն է՝ հաստատել օրինական կարգեր, մեր հայրենիքում, մեր պետության մեջ, որը մենք 25 տարիների ընթացքում, ըստ էության, չենք տեսել»,- ասաց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ժողովուրդը կարող է հաջողության հասնել հավաքական ուժի եւ միասնականության շնորհիվ, որը պակասում է:

Երկուշաբթի Րաֆֆի Հովհաննիսյանը կմեկնի Բրյուսել «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» քաղաքական վեհաժողովում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի բանաձեւ ներկայացնելու, որին միացել են նաեւ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ