News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Լոս Անջելեսի ոստիկանությունը պարզել է վարորդի ինքնությունը, որն ապօրինի փողոցային մրցարշավի ժամանակ բախվել էր փողոցում կանգնած մարդկանց։ Երեկ գիշեր տեղի ունեցած վթարի հետեւանքով երկու մարդ էր զոհվել, եւս մեկը վիրավորվել էր։ Վթարի կապակցությամբ ոստիկանները որոնում են 21-ամյա Հենրի Մայքլ Գեւորգյանին։ Վթարի ժամանակ նա է եղել Ֆորդ Մուսթանգ մեքենայի ղեկին։ Երբ նա հետապնդել է մեկ այլ մեքենայի, չի կարողացել կառավարել մեքենան։

20-ամյա մի տղամարդ մահացել էր տեղում, երկրորդը՝ մահացել էր Նորթրիջի հիվանդանոցում։ Պարզվել էր, որ զոհերից մեկը 26-ամյա Էրիկ Սիգուենսան է, իսկ հիվանդանոցում մահացածի ընտանիքը խնդրել էր չհրապարակել նրա ինքնությունը։ 21-ամյա Լուիս Անտոնիո Գոնսալեսը հիվանդանոցում է, ծանր, բայց կայուն վիճակում։

Մուսթանգի վարորդը փախել էր՝ չօգնելով տուժածներին։ Չեսուորթ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Բիլ Բասթոսը հեռոիստաեթերով դիմել է փախուստի մեջ գտնվող Գեւորգյանին՝ կոչ անելով գալ եւ ներկայանալ ոստիկանություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ