News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փետրվարի կեսերին իտալական Թուրին քաղաքի Torino Porta Nuova կայարանում դաշնամուր են «մոռացել»: Գործիքի վրա առկա գրությունը՝ «Play me, I’m Yours» (Նվագիր, ես քոնն եմ), հուշում է, որ այն նվագել կարող է յուրաքանչյուր ցանկացող:

Այս նախագիծը շուտով տարածվելու է նաեւ Թուրինի երկաթուղային այլ կայարաններում եւ Իտալիայի մյուս քաղաքներում՝ Միլանից մինչեւ Վենետիկ: Նման բան առաջին անգամ 2008 թվականին կազմակերպել է բրիտանացի նկարիչ Լյուկ Ջերամ Բիրմինգեմը: Նա առաջարկել է հանրային վայրերում դաշնամուրներ դնել եւ մարդկանց հրավիրել նվագելու:

Դրանից հետո գաղափարը տարածվել է աշխարհի 46 տարբեր քաղաքներում: Տարբեր զբոսայգիներում, կայարաններում, փողոցներում, հրապարակներում եւ ավտոբուսի կանգառներում ավելի քան 1300 դաշնամուր է տեղադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ