News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փետրվարի 27-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է հյուրերին «Իրաքյան ավիաուղիների»` Հայաստան կատարած առաջին թռիչքի կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ ավիացիայի ոլորտում համագործակցության հաջող փորձը հիմք կհանդիսանա երկու երկրների առեւտրատնտեսական արդյունավետ փոխգործակցության համար:

Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ կարեւորել է երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների հանդիպումը` առեւտրաշրջանառությունը զարգացնելու նպատակով:

Այդ համատեքստում էկոնոմիկայինախարար Կարեն Ճշմարիտյանը իրաքցի գործարարներին հրավիրել է Հայաստան` ապրիլի 26-28-ը Երեւանում անցկացվող «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» («Made in Armenia Expo 2015») ցուցահանդեսինմասնակցելու, տեղում գործարար կապեր հաստատելու եւ հետագայում միասին աշխատելու նպատակով: Նա նաեւ մանրամասն ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրը եւ արտահանման տեսանկյունից նպաստավոր ուղղությունները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն էձեռք բերվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանի միջոցով Իրաքի գործարար համայնքին փոխանցել Հայաստանի ներդրումային փաթեթը եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն` ներդումային եւ գործարար միջավայրերի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ